Սերգեյ Փարաջանովի Թանգարան

Թանգարան
WCայո
Լուսանկար և տեսանյութայո
էքսկուրսիաայո
Wi-Fi-ի առկայությունըայո
հուշանվերներայո
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1988 թ․
ք․ Երևան Սերգեյ Փարաջանովի փող․, 1 շենք

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին` Հայաստանի Ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Փարաջանովի` հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովը նվիրել է իր թանգարանին: Թանգարանի կառուցման համար առաջարկում են երկու տարբեր շինություններ. առաջինը գտնվում էր Աբովյան փողոցի վրա (այսօրվա Դալանը), իսկ մյուսը՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի երկհարկանի կիսակառույցն էր: Արվեստագետը ինքն է այցելում երկու հասցեներն էլ և նախապատվությունը տալիս է «Ձորագյուղին»:


Նույն թվականին “Ձորագյուղ” ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվում է երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվում են և վերսկսվում են 1990 թվականի գարնանը: Այդ ժամանակ էլ արդեն Փարաջանովի մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ և նա մահանում է՝ չհասցնելով ապրել իր տանը և իրականություն դարձնել երազանքներն ու նպատակները: Սերգեյ Փարաջանովի թանգարանը բացվում է 1991 թվականին՝ նրա մահվան տարելիցին:


Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է 1755 առարկաներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Ֆոնդում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների:

Թանգարանի մշտական ցուցադրությունում ընդգրկված է 723 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:


Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է 8 սրահներից: Առաջին սրահում ներկայացված են արվեստագետի կենսագրական մանրամասները, ընտանեկան լուսանկարները և վաղ շրջանի գործերը: Երորդ սրահում հիմնականում ներկայացված են Փարաջանովի տիկնիկները: Երկրորդ հարկում՝ փայլփլուն կամ շողշողացող սրահում ցուցադրված են հիմնականում կոլաժներ, որոնք աչքի են ընկնում օգտագործված առարկաների և նյութի զանազանությամբ և փայլով: Թանգարանի հաջորդ սրահը՝ ֆիլմերի սրահն է, որտեղ տեղ են գտել Փարաջանովի ֆիլմերի համար արված էսքիզներ, ֆիլմից կադրեր և իրեր, որոնք օգտագործվել են ֆիլմերի մեջ:
Հաջորդ սրահում ներկայացված են Փարաջանովի բանտային աշխատանքները և երկու հուշային սենյակները՝ ննջարանը և ճաշասենյակը, որտեղ ցուցադրված են Փարաջանովի Թիֆլիսի տանից բերված անձնական իրերը:

5.0

Աշխատանքային օրերը՝ ամեն օր

Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերենով 2000 դրամ է։

Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով էքսկուրսիայի արժեքը 5000 դրամ է։

 

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ

Մանկական/թոշակառուի/ուսանողական տոմս – 750 դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։

 

Ցուցահանդեսներ

Թալերներ, 1976թ

Կոնտակտներ
+374-10-538473
parajanovmuseum@gmail.com
sergey-parajanov.mus.am
https://www.parajanovmuseum.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր